News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց  ԼՂ գազի մատակարարման 13-րդ  անջատումով: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրան նախորդեց ԼՂ-ի էթնիկ  զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող  էթնիկ զտման եւ  ցեղասպան քաղաքականության հիմնարար հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետեւանքով  հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը եւ նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ: Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլեւս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների  եւ անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել,  դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հայկական հինավուրց կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները եւ հարցը համարել լուծված»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ այս գործողությունները ապօրինի են եւ բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք եւ փախստականները  վերադառնում են ԼՂ հարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»;

«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, եւ ոչ թե նրանց տները  քնադելու վանդալային ակտով:

Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետեւեց ԼՂ-ից եւ

Հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից  պահանջում են ապահովել բռնագաղթած հայերի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր եւ նախկին բնակավայրեր:

Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում եւ Հայաստանի կառավարությանը  պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների եւ շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են ․․․
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի  փորձերի մասին
«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ․․․
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի ․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Կարծում եմ` կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված…
Ամենաշատ