News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սարգսյանին:

Ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ծնողներին, հարազատներին, միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական  մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ  ակտ է:

Իսկ ընդհանուր առմամբ, այս խոսույթը  եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները եւ այս շարունակական, Հայաստանի գոյության իրավունքը  կասկածի տակ դնող  քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման  պատճառը»,-ասաց նա:

Փաշինյանը հվելեց, որ Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ  Հայաստանի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է եւ ՀՀ-ում իբր ազգային փոքրամասնություններ չկան. «Նախ նման ձեւակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է, եւ Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլեւ նրան մանդատներ ունեն ՀՀ  ԱԺ-ում եւ դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլեւ ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ: Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող  լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին նյութերով հեղեղված է միջազգային մամուլը:

Ընդ որում շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք  դրսեւորի եւ Միլի Մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար եւ դա երաշխավորի Սահմանադրությամբ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են ․․․
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի  փորձերի մասին
«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ․․․
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի ․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Կարծում եմ` կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված…
Ամենաշատ