News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Շրջափակման 100 օրվա ընթացքում Արցախի օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել բազմաթիվ զեկույցներով, որոնք արտացոլել են մարդու իրավունքների խախտումների ընդհանուր պատկերը եւ առանձին իրավունքների վերաբերյալ տվյալները։ Զեկույցները փոխանցվել են միջազգային կազմակերպություններին եւ դիվանագետներին։ Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։

Արցախի օմբուդսմենը Արգենտինայում է եւ մասնակցելու է մարդու իրավունքների միջազգային համաժողովին։ Նա տեղեկացրել է, որ մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ առանձին քննարկման շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանածին քաղաքականությունը եւ գոյութենաբանական մարտահրավերները, որոնք կանգնած են Արցախի ժողովրդի առջեւ։

«100 օրվա հարյուրերոդ օրը ներկայացվել է ծավալուն զեկույց, այն տարածվել է որպես փաստաթուղթ։ Դրանում նշված են Արցախի ժողովրդի հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտումները։ Դա, առաջին հերթին, տեղաշարժի ազատության իրավունքն է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- նշել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, եթե մինչեւ շրջափակումը ճանապարհով անցնում էր  օրական միջինը 1 400 մարդ, ապա 100 օրում՝ ընդամենը 1 376։ 43 անգամ կրճատվել է մեքենաների հոսքը ճանապարհով։ Մինչեւ շրջափակումը ամեն օր տեղափոխվել է մոտ 400 տոննա մթերք, իսկ շրջափակման ընթացքում՝ 3 707 տոննա՝ 11 անգամ ավելի քիչ, քան պետք է։

Օմբուդսմենը հիշեցրել է ընտանիքների բաժանման, բուժօգնության անբավարարության, Ադրբեջանի կողմից գազի պարբերական անջատումների եւ էլեկտրահաղորդագծերի վթարների վերացմանը խանգարելու խնդիրների մասին։ Ավելի քան 9 հազար մարդ կորցրել է աշխատանքը, փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ, փաստել է օմբուդսմենը։ «Ջեռուցման խնդիրների պատճառով խախտվել է երեխաների ուսանելու իրավունքը»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։ Օմբուդսմենը նշել է նաեւ, որ էներգակիրների մատակարարումների խափանումները դարձել են անտառների հատման եւ Սարսանգի ՀԷԿ-ի չափից ավելի ծանրաբեռնվածության պատճառ։ «Դադարեցվել են շինարարական աշխատանքները, ինչի պատճառով տուժում են տեղահանված մարդիկ»,- նշել է օմբուդսմենը։

Ամփոփելով՝ օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ իրավունքի իրականացումն Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը չեզոքացնելու միակ միջոցն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երեւանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել
Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի...
Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից...
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ…
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում...
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի…
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է...
Ամենաշատ