News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հասարակության հետ կապերի հետազոտությունների Associated Press-NORC կենտրոնի հարցման տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության մակարդակը փոքր-ինչ իջել է (38 տոկոս) 2023թ. փետրվարի համեմատ (45 տոկոս)՝ մոտենալով 2022թ. հուլիսի ամենացածր ցուցանիշին (36 տոկոս)։ Այս մասին տեղեկացրել է Associated Press-ը։

Հրապարակման մեջ նշվել է, որ հունվարին ԱՄՆ նախագահի աշխատանքը հավանության է արժանացրել քաղաքացիների 41 տոկոսը։ Հարցման ենթարկվածներն ընդգծել են, որ խառը զգացողություններ ունեն Բայդենի հետ կապված։

Գործակալությունը հավաստիացրել է, որ հարցվողների միայն 31 տոկոսն է հավանություն տվել ԱՄՆ նախագահի տնտեսական քաղաքականությանը։ Այդ ցուցանիշը մոտավորապես նույն մակարդակին  է, ինչ եւ անցած տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ