News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կընդունի իրանցի գործընկերոջը՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զախարովան նշել է, որ նախարարները կշարունակեն կարծիքների փոխանակումը արդիական միջազգային հարցերի վերաբերյալ, ներառյալ իրավիճակը ԳՀՀԾ-ի շուրջ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում, կասպյան թեմատիկան։

«Կդիտարկվի մերձավորարեւելյան տարածաշրջանում իրավիճակի առողջացման հարցը՝ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնման համատեքստում։ Զգալի ուշադրություն կհատկացվի երկկողմ օրակարգի համալիր դիտարկմանը՝ շեշտադրելով առեւտրատնտեսական բաղադրիչը, ներառյալ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ