News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ռուս  խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունը եւ չեն ապահովում անխափան երթեւեկություն Լաչինի միջանցքով:

«Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու մասին, ըտ էության, ենթադրում եմ, որ ռուս խաղաղապահները դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Կարծում եմ՝ ռուս  խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այդ պատճառով նրանք փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով»,-ասաց նա:

Պետնախարարի խոսքով, երբ Ադրբեջանը ներկայացնում է այն փաստարկը, թե Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում, իբր Հայաստանից  Արցախ զենք է տեղափոխվում, այս մտահոգությունները ռուսական կողմը փարատելու համար քննարկել է նաեւ հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը կարգավորելու հարցը:

«Բայց ի վերջո, Ադրբեջանն իր քայլերով հաստատեց, որ այդ հայտարարությունները ընդամենը ձեւական պատճառաբանություններ են, նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում: Ադրբեջանը լրացուցիչ  մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ տեղադրելու վերաբերյալ: Սա ցույց  տվեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Սա եւս վկայում է, որ խաղաղապահների կողմից շարունակաբար ձեռնարկվում են բոլոր միջոցները հնարավոր խաղաղ ճանապարհով այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ»,ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր բոլոր միջոցների սպառման դեպքում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ