News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա տասնամյակներին Գանգես գետը, որը համարվում է աշխարհի ամենաջրառատ գետերից մեկը, կարող է ծանծաղանալ։ Գանգեսի եւ Հարավային Ասիայի մի շարք այլ գետերի համար այսպիսի ճակատագիր է կանխատեսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«Առաջիկա տասնամյակների ընթացքում սառցադաշտերը եւ սառցե վահանները կշարունակեն նահանջել, եւ հիմալայան խոշոր գետերը, ինչպիսին են Գանգեսը եւ Բրահմապուտրան, իրենց վրա կզգան դրա ազդեցությունը, դրանց հոսքը կնվազի»,- ասել է  միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Գուտերիշն ավելացրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը՝ աղի ջրի «ներխուժման» հետ միասին, կոչնչնացնի այդ գետերի հսկայական դելտաների մեծ մասը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ սառցադաշտերը Երկիր մոլորակի խմելու ջրի վիթխարի պահեստարանն են, որն ապահովում է սննդով, առողջությամբ եւ էներգիայի արտադրությամբ։ Ընդ որում՝ Երկիր մոլորակի յուրաքանչյուր չորրորդ մարդ  (մոտ երկու մլրդ հոգի) ապրում է այն շրջաններում, որտեղ սառցադաշտերն ու ձյան սեզոնային հալոցքն են պատասխանատու ջրով մատակարարման համար։  

«Մենք պետք է անհապաղ կրճատենք արտանետումները, ուժեղացնենք ադապտացման միջոցներն ու ապահովենք կլիմայական արդարություն։ Իսկ զարգացող երկրները պետք է ունենան ռեսուրսներ ադապտացման եւ կլիմայական աղետների հանդեպ կայունության բարձրացման ռեսուրսներ»,- ընդգծել է Գուտերիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ