News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտ ամսին ոմն Նիկոլայ Սուրենավան բնակավայրում կատարել է կողոպուտ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ:

Պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը մարտի 16-ին Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ մեքենան վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կվնասի:

Արմաշցի վարորդը վախից իջել է մեքենայից և կանգնելով քիչ հեռվում՝ նկատել է, թե ինչպես է տղամարդը բացահայտ հափշտակում մեքենայի նվագարկիչը՝ բարձրախոսներով, համարանիշերը և անձնագիրը:

Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ