News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

Արցախի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։

Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծը՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջնական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։

«Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առևերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ