News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։

Այս մասին նշվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում», որն անհատույց պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը զեկույցը ներկայացրել են մասնագիտական հանրությանը:

Փաստաթուղթը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ մասնագիտորեն վերլուծում և գնահատում է, թե շրջափակման հետևանքով որ ոլորտներում և ինչ ծավալի կորուստներ է կրում Արցախը: Զեկույցը թարգմանվել է նաև անգլերեն և ռուսերեն՝ միջազգային հանրությանը և շահագրգիռ այլ կառույցների ու կազմակերպությունների տրամադրելու համար՝ ցույց տալով, թե Ադրբեջանի գործողությունները ինչպիսի ծանր հետևանքներ են հասցնում Արցախի տնտեսությանը:

«ՀՆԱ-ի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների եւ ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ վնաս է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետեւապես եւ՝ գնահատված ծախսերին, եւ դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը»,- ասվում է զեկույցում:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է չորս մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմ։ Տնտեսական ծախքերի գնահատումից զատ, փորձ է արվել գնահատել նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որը տնտեսական կառուցակարգերի փլուզման արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։

Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը և բուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկու գործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։

Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը։ «Այսօր իսկ անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական եւ տնտեսական ծախքերը։ Որպես այդպիսի ծախսերի ուղղություններ կարող են հանդիսանալ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքներ ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձեւավորումը եւ դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը եւ այլն»,- նշվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ