News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» եւ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը հանցավոր գործունեություն չի իրականացրել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Ուժային կառույցները մտել են այնպիսի դաշտ, որտեղ այդ կառույցների գիտելիքները բավարար չեն՝ ճիշտ գնահատական տալու համար: Հարկային օրենսդրության հիման վրա կատարված գործողությունները մեկնաբանվում են որպես հանցանք: Ֆիզիկական անձանց ներգրավվածությունն արգելված չէ: Երբ ֆիզիկական անձն է ներկրում ավտոմեքենա, օրինակ՝ սպառողը, նրա դեպքում հարկային դաշտն այլ կերպ է, ինքը առեւտրային գործունեություն իրականացնող չէ, ինքը հարկերը վճարում է այլ կոնցեպտով, եւ դրանք այլեւս չեն վերադարձվում: Այդ անձինք շատ լավ տեղյակ լինելով, որ ընկերության հետ համագործակցելու դեպքում ավելի արտոնյալ հարկային դաշտ է, որոշել են համագործակցել ընկերության հետ եւ համատեղ բիզնես գործունեություն իրականացնեն: Այս անձինք հարկ չեն թաքցրել, որեւէ փաստաթուղթ չեն կեղծել, ընդամենը միացել են ընկերությանը, եւ ստացել են շահույթ»,- ասաց Սարդարյանը:

Նրա խոսքով՝ իրավապահները հասկանում են, որ այդտեղ հանցավոր գործունեություն չի իրականացվում. «Նրանք տնտեսվարողի հետ խոսում են այն լեզվով, որ պետք է գումար վճարես պետությանը եւ եթե չվճարես, մենք քեզ կալանավորելու ենք»:

Սարդարյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում միայն Տիգրան Հովհաննիսյանի ցուցմունքն է. «Այսինքն՝ նա տվել է ցուցմունք դեռեւս 2022 թվականի հուլիսի 3-ին, որը հիմքում դրվել է եւ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել: Այդ նույն ցուցմունքն այսօր մեկ այլ քրեական գործով նրան կալանքի տանելիս օգտագործվել է մեղադրանքը որպես հիմնավորող հիմնական ապացույց»:

Հովհաննիսյանի մյուս փաստաբան Էդգար Այվազյանն ասաց, որ 2022 թվականի հունիսի 3-ին ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական տվել, որ տնտեսական գործունեության մոդելը օրինական է եւ որեւէ հանցակազմ չի պարունակում, ապա քրեական վարույթը կարճելու որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով.

«9 ամիս անց Քննչական կոմիտեն այս որոշման առկայության պարագայում գնահատել է այդ գործողությունը՝ որպես խարդախություն, մեղադրանք առաջադրել եւ կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան»:

Նշենք, որ ըստ ՔԿ-ի՝ Տիգրան Հովհաննիսյանը հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 միլիոն դրամ, նա կալանավորվել է: Մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ սեփականատիրոջ եւ գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ