News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը լույս է ընծայել «Սահմանադրական գանգատ» գիտագործնական ձեռնարկը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկը ներկայացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով անհատական դիմուﬕն ներկայացվող պահանջները, ինչպես նաև պարզաբանում է անհատական դիմուﬕ կառուցակարգի պատշաճ իրացման հետ կապված՝ Սահմանադրական դատարանի պրակտիկայում ձևավորված մոտեցուﬓերը։

Ձեռնարկում տեղ են գտել նաև սահմանադրական արդարադատության ﬕջոցով մարդու հիﬓական իրավունքների պաշտպանության առանցքային կառուցակարգի կատարելագործմանը ﬕ տված առաջարկներ՝ հիմք ընդունելով ինչպես օրենսդրական կարգավորուﬓերը, այնպես էլ Սահմանադրական դատարանի պրակտիկայի խնդրահարույց ասպեկտները։

Ձեռնարկը նախատեսված է փաստաբանների, ինչպես նաև Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն ունեցող այլ անձանց համար: Այն կարող է օգտակար լինել նաև հիﬓական իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ հետաքրքրվող անձանց, իրավաբան-ուսանողների և հետազոտողների համար։

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով

Տպել
Ամենաշատ