News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել եմ հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նաեւ նշել է. «Հատուկ ուշադրություն եմ դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

Ցուցումներ եմ տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում, քննարկել եմ նաև ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

Այնուհետև այցելել եմ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։ Շրջել եմ մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ