News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Verdi արհմիությունը եւ EVG երկաթուղատրանսպորտային միությունը երկուշաբթի գործադուլ են նախատեսում՝ ողջ Գերմանիայում հասարակական եւ ավիատրանսպորտի երթեւեկության դադարեցմամբ, հայտնում է Welt-ը՝ հղում անելով միություններին։

Հրատարակության համաձայն՝ EVG եւ Verdi արհմիությունները ցանկանում են ճնշում գործադրել գործատուների վրա՝ հաջորդ երկուշաբթի նախատեսված համազգային լայնածավալ գործադուլի շրջանակում։ Գործադուլը նախատեսվում է միջքաղաքային եւ տարածաշրջանային հասարակական տրանսպորտի եւ ավիահաղորդակցության ոլորտում։

«Ողջ Գերմանիայում լուրջ ուշացումներ կլինեն՝ ընդհուպ մինչեւ հասարակական տրանսպորտի ամբողջական դադարեցում», - ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:

Արհմիությունները պահանջում են առնվազն 10,5 տոկոսով բարձրացնել հասարակական տրանսպորտի աշխատողների աշխատավարձերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ