News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով  բուժօգնության է տեղափոխվել  Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։

Այդ ընթացքում էլ մայրաքաղաքում բնակվող 26-ամյա երիտասարդը տուժածին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ու հեռացել դեպքի վայրից։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ 26-ամյա երևանցին հայտնաբերվել ու կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ