News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի, նրա առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական կրթության ծրագրերը, կոչ արել մասնակցել դրանց, զարգացնել մասնագիտական հմտությունները և հաջողությունների հասնել։

Հաջորդիվ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղ և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Digital Pomegranate ընկերություն։ Նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության առանձնահատկությունները, ձեռքբերումները, նաև՝ խնդիրները։ Նշվել է, որ կարևորագույն հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը։ Քննարկվել են արդյունավետ լուծման մի շարք տարբերակներ, ինչպես նաև՝ սեփական ուժերով կադրեր պատրաստելու հնարավորությունները։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի հաջորդ կանգառը Շիրակի պետական համալսարանն էր, որտեղ համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է լսարաններով, ծանոթացել համալսարանի կրթական հնարավորություններին, հանդիպել ուսանողների հետ։

Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը Հայաստանում։ Դրանցից մեկը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրն է, որը դրամաշնորհներով աջակցում է սկսնակ և կայացած ընկերություններին՝ իրականացնելու իրենց նորարարական գաղափարները։

«Մեր նպատակներից մեկն այն է, որ նման ծրագրերը հասանելի լինեն նաև մարզերում, քանի որ մենք վստահ ենք, որ Երևանից դուրս ևս կան տաղանդավոր ուսանողներ, երիտասարդներ, ովքեր ավելի շատ պետք է ներգրավվեն այդ ծրագրերում՝ հնարավորություն ունենալով իրենց գաղափարները կյանքի կոչելու և դուրս գալու մեծ շուկաներ»,- ընդգծել է նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հանդիպման ավարտին՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի վերաբերյալ ուսանողներին մանրամասներ է ներկայացրել նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ