News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), որը հանդես է գալիս որպես երկրի կենտրոնական բանկ, մարտի նիստի արդյունքներով բազային տոկոսադրույքը բարձրացրել է 25 բազիսային կետով՝ մինչեւ 4,75-5,0%, ասվում է չորեքշաբթի օրը ամերիկյան կարգավորիչի հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ ցուցանիշը հասել է 2006 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։

«[Բաց շուկայի կոմիտեն] նպատակ ունի հասնել առավելագույն զբաղվածության եւ 2% գնաճի երկարաժամկետ հեռանկարում: Այս նպատակներին աջակցելու համար կոմիտեն որոշել է բարձրացնել դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի թիրախային միջակայքը մինչեւ 4,75-5,0%»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԴՊՀ-ում նաեւ նշում են ԱՄՆ բանկային համակարգի հուսալիությունն ու կայունությունը, սակայն ոլորտում իրավիճակի հետեւանքների չափն անորոշ են համարում։ «Վերջին իրադարձությունները, հավանաբար, կհանգեցնեն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վարկավորման պայմանների խստացման, ինչպես նաեւ ճնշում կգործադրեն տնտեսական ակտիվության, զբաղվածության եւ գնաճի վրա»,- հավելել է կարգավորիչը:

Փետրվարին կայացած վերջին նիստում ԴՊՀ-ը բարձրացրել է տոկոսադրույքը 25 բազիսային կետով: Միեւնույն ժամանակ, 2022 թվականին ԴՊՀ-ն յոթ անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ դեկտեմբերին այն բարձրացվել է 50 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 4,25-4,5% (մինչեւ 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը), մինչ այդ չորս հանդիպումներում` միանգամից 75 բազիսային կետով: Ամերիկյան կարգավորիչի հերթական հանդիպման արդյունքների հրապարակումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 3-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ