News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպության կողմից։

Հիմնադրամից NEWS.am_ին հայտնում են, որ բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։ 11,8կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9.6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։

Զուգահեռաբար կատարվում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Տպել
Ամենաշատ