News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում, մասնավորապես Կասկադում, այսօրվանից՝ մարտի 23-ից սկսած բազմաթիվ հաստաբուն ծառեր են հատվում: Սոցիալական ցանցերում ծառահատումը բազմաթիվ օգտատերերի դժգոհություններն են առաջացրել:

Քաղաքապետարանից պարզաբանում են, որ դրանք այլեւս կենսունակություն չունեցող եւ դեֆորմացված ծառեր են:

Բնակիչների հետ հանդիպմանը  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ կտրված ծառերը փոխարինվելու են այլ տեսակներով:

«Մոսկովյան փողոցը երկու կողմից պատված է այգիներով, համեմատաբար կանաչապատ է: Այնտեղ կան ծառեր, որոնք ստեղծում են ստվերներ, եւ որոշում կայացվեց ավելի դեկորատիվ ծառերով զարդարել փողոցը: Մոսկովյան փողոցի մի հատվածը տնկված է նույն սակուրա տեսակի ծառատեսակներով եւ հանդիսանում է շատ մարդկանց զբոսավայրը»,- նշեց Բեգոյանը:

Նրա պատասխանը, սակայն, չգոհացրեց հավաքված բնակիչներին, որոնք կարծում են, որ կտրվում են առողջ ծառեր, ինչի հետեւանքով մայրաքաղաքը զրկվում է մաքուր թթվածնից:

Քաղաքապետարանի պաշտոնյայի եւ բնակիների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ Բեգոյանը սկսեց «դու»-ով խոսել հավաքվածներից մեկի հետ:

«Դուք այն զանգվածը չեք, որի հետ կարելի է լուրջ խոսել»,- նշեց նա եւ հեռացավ:

Տպել
Ամենաշատ