News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ դուրս են եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ, որտեղ հինգշաբթի տեղի է ունենում իններորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, տեղ-տեղ ոստիկանությունը հատուկ տեխնիկա է օգտագործում ցրելու համար, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Ռենում, իրավապահներն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնց թվում կան սեւ հագած եւ դիմակներով արմատականներ, հայտնում է BFMTV-ն։

Ֆրանսիայի ազգային երկաթուղային SNCF օպերատորի աշխատանքը սահմանափակ է, քանի որ աշխատակիցների քառորդ մասը մասնակցում է համազգային գործադուլին, ավելացնում է հեռուստաալիքը։

Փարիզում բարեփոխումներից դժգոհները զբաղեցրել են երկաթուղային գծերը, ինչի պատճառով դադարեցվել է գնացքների շարժը Լիոնի կայարանում, հաղորդում է հեռուստաալիքը։ Միաժամանակ փարիզյան Շառլ դը Գոլ խոշորագույն օդանավակայանի աշխատակիցները փակել են դեպի տերմինալներ անցումը։ Էյֆելյան աշտարակի եւ Վերսալի պալատի մայրաքաղաքային տեսարժան վայրերը փակ են հանրության համար, այսօր սպասվում են զանգվածային բողոքի ցույցեր քաղաքի կենտրոնում։

Բարեփոխումից դժգոհներն առավոտից փակել են ճանապարհները Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում՝ Բրեստեում, Ռենեում, Սեն Բրիոյում, Լորիենում եւ Կեմպերում, հայտնում է Radio France Bleu-ն։ Նրա խոսքով՝ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ֆեսենհայմ քաղաքում աշխատողներն արգելափակել են հիդրոէլեկտրակայանը։

Նշվում է, որ հյուսիսում՝ Բուլոն-սյուր-Մեր քաղաքում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ ձկնորսական նավահանգիստը, ցուցարարները ծղոտե ներքնակներից պատնեշներ են կանգնեցրել նավահանգստի մուտքի մոտ։ Երկրի հյուսիսում գտնվող Կաենի եւ Կալեի նավահանգիստների աշխատանքը նույնպես խաթարված է։ France Bleu-ն ավելացնում է, որ երկրում արգելափակված է ավելի քան 400 լիցեյ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ