News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Գերմանիայի Վրաստան ԱԳ նախարարի պաշտոնական այցի մեկնարկից մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ Աննալենա Բերբոքը «իրականությունից կտրված է»- հայտնում է «Новости-Грузия»-ն։

Այսպես է նա մեկնաբանել այցի նախօրեին Բերբոքի հայտարարությունն այն մասին, թե ինքը փորձեր է տեսնում «տապալելու երկրի եվրոպամետ կուրսը, որին հավատարիմ է վրացիների ճնշող մեծամասնությունը»։

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է նա խոսում: Հասկանալի է, որ այդ մարդը իրականությունից կտրված է: Սա այն կուրսի եւ այն գծի շարունակությունն է, որը մենք վերջին օրերին լսում ենք Վրաստանի վերաբերյալ, սա բացարձակ սուտ է։ Վրաստանն ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին»,- ասել է Կալաձեն։

Միաժամանակ Կալաձեն պնդում է, որ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 կետից բաղկացած ծրագրի իրականացմանը խոչընդոտում են ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունը։

Նույն կարծիքն է հնչեցրել «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր նպատակը դեկտեմբերին թեկնածու դառնալն է, եւ մեր օրակարգում 12 խորհուրդների իրականացումն է։ Ինչ վերաբերում է այս ճանապարհին առկա խոչընդոտներին, ապա խոչընդոտները ստեղծվում են միակ կողմից, դա արմատական ընդդիմությունն է, որն ընդհանրապես ներառված չէ համապատասխան բարեփոխումների իրականացման մեջ»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստան այցը սկսելուց առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը աջակցություն է հայտնել երկրի եվրոպական հեռանկարներին՝ նշելով, որ այսօր այս գործընթացը բախվել է ներքին եւ արտաքին ուժերի հակազդեցությանը։

Բերբոքը երկօրյա այցով Վրաստան կժամանի մարտի 23-ին։ Նախատեսվում են բանակցություններ վարչապետի, նախագահի, արտաքին գործերի նախարարի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։ Ծրագիրը ներառում է նաեւ այցելություն Ցխինվալի տարածաշրջանի օկուպացիոն գիծ եւ հանդիպում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) ներկայացուցիչների հետ։

«Վրաստան իմ այցի ընթացքում ես կցանկանայի հստակեցնել, որ Գերմանիան լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին»,- գրել է նախարարը Թբիլիսի ժամանելուց առաջ։

«Մենք փորձեր ենք տեսնում տապալելու երկրի եվրոպամետ կուրսը, որին հետեւում է վրացիների ճնշող մեծամասնությունը։ Մենք տեսնում ենք այն ճնշումը, որին ենթարկվում է երկիրը ներսից եւ դրսից»,- հավելել է Բերբոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ