News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր ցանցի բոլոր սարքերում կառավարական սարքերի նմանատիպ արգելքից հետո՝ դառնալով վերջին արեւմտյան հաստատությունը, որն արգելել է չինական վիդեոհավելվածը «անվտանգության նկատառումներով», հայտնում է Reuters-ը։

«Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում եւ խորհրդարանական ավելի լայն ցանցում»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան արգելել է չինական վիդեոհավելվածը կառավարության հեռախոսներում:

«Կիբերանվտանգությունը խորհրդարանի գլխավոր առաջնահերթությունն է»,- հավելել է բրիտանական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան եւ Եվրահանձնաժողովն արդեն արգելել են հավելվածը պաշտոնական սարքերում։

Իր հերթին, TikTok-ի ներկայացուցիչն այս գործողություններն անվանել է «սխալ»՝ ասելով, որ դրանք հիմնված են ընկերության մասին մոլորությունների վրա։

«Մենք հիասթափված ենք, որ, չնայած մեր խնդրանքներին, մեզ ոչ մի հնարավորություն չի տրվել պատասխանել հարցերին, եւ խնդրում ենք մեզ դատել միայն փաստերի հիման վրա եւ մեզ մեր մրցակիցների հետ հավասար վերաբերմունք ցուցաբերել»,- ասվում է TikTok-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը հավելել է, որ գործարկել է իր եվրոպացի օգտատերերի տվյալների հետագա պաշտպանության ծրագիր, որը ներառում է եվրոպական տվյալների կենտրոններում Մեծ Բրիտանիայի օգտատերերի տվյալների պահպանում եւ տվյալների հասանելիության վերահսկման խստացում:

TikTok-ը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն մտավախությունների պատճառով, որ պեկինյան ByteDance հավելվածի օգտատերերի տվյալները կարող են հայտնվել Չինաստանի կառավարության ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ