News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2007-ին հայ-ռուսական պայմանագիր ստորագրվեց, որով այստեղ միայն ռուսը կարող է զինվոր ունենալ. այդտեղ հստակ գրվծ է, որ մենք չենք կարող ուրիշ ռազմական դաշնակից ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Փաստորեն իրանական շահերն այստեղ բացահայտ երեւում են, ու մենք որպես պոտենցիալ դաշնակից ունենալով Իրանին, այդ պայմանագրով զրկեցինք մեզ Իրանի հետ ռազմական համագործակցությունից: Փաստորեն մենք ապաշնորհ ենք եղել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է այս պահին ռազմական նման օգնություն ցույց տալ Հայաստանին, նա պատասխանեց. «Ես մի քիչ երկար կպատասխանեմ. 1993 թվականին Մերձկասպյան թուրքերի մոտ թալիշները ապստամբեցին, Բաքվի խանության հարավ-արեւելքը ապստամբեց, Թալիշների հանրպետություն հռչակվեց: Մենք մի կերպ թուրքերի հետ բոքս էինք կպնում, բայց Վազգեն Սարգսյանը ինձ գործուղումից վերադարձրեց, նստացրեց, ասեց՝ ապստամբել են թալիշները, խորհրդատուների եւ հրահանգիչների խումբ է ձեւավորվում, դու  իրենց անվտանգության պատասխանատուն ես լինելու, գնալու եք Թալիշտան: Մարտական գործողությունների եռուն շրջանն էր, եւ այդ իրավիճակում 20 հոգանոց խումբ մարտերից դուրս էր հանված, եւ մենք սպասում էինք, որ հեսա-հեսա թալիշները իրենց հիմար վիճակից դուրս կգան եւ մեզ կհրավիրեն որպես դաշնակից: Իրանը նույն ձեւով կարող է ի վիճակի չլինի մեզ օգնելու, բայց ստիպված է լինելու դա անել, որովհետեւ շահերի համընկնում կա: Կարող է լինել իրավիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել Նախիջեւանի կամ Կովսականի ուղղությամբ»:

Վովա Վարդանովը նշեց, որ պետք է դենոնսացիայի ենթարկվի հայ-ռուսական պայմանագրի այն կետը, ըստ որի մենք իրավունք չունեք Հայաստան բերելու այլ զինված ուժեր:

Նռնաձորից մինչեւ Զոդ մեր շահերը Ռուսաստանի հետ չի բռնում, որովհետեւ մենք ունենք այնտեղ հակառակորդ, իսկ մեր դաշնակից Ռուսաստանն այնտեղ ունի ռազմավարական գործընկեր, չունի հակառակորդ: Դրա համար Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է ավելի ինստիտուցիոնալ դառնան: Իրանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն պետք է լինի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ