News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները մարտի 23-ին այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան  ուսումնական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից:

Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների եւ գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ