News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բնական է, որ հիմա չեն կարողանում աշխարհով մեկ զենք վաճառել, որովհետեւ սառը պատերազմից հետո բոլոր երկրները մտածեցին, որ այլեւս մեծ պատերազմ չի լինի, նույնիսկ հզոր երկրները պատրաստում էին միայն սպեցնազ, մեծ պատերազմի ոչ ոք չի պատրաստվել, այդ թվում զենք արտադրողները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Հիմա Ուկրաինային բոլորն աջակցում են, բայց չեն կարողանում զենք-զինամթերք հասցնել, Ռուսաստանն էլ իր հերթին չի կարողանում, որովհետեւ սառը պատերազմից հետո բոլորին թվաց, թե եկել է խաղաղության դարաշրջան:

Հիմա եթե մենք խելացի լինենք զարկ կտանք մեր ռազմարդյունաբերությանը, կօգտվենք այն երկրներից, որոնք թուրքերի բացակայտ հակառակորդներ են: Օսմանյան թուրքերի բացահայտը այս պահին հույներն են ու արաբները: Մենք պետք է նրանց հետ դաշնակցային հարաբերություններ կառուցենք: Հույները մեզ կարող են սպառազինություն տալ, հունական տարբեր ռազմարդյունաբերության հիմնարկներ կան, այդ թվում հրետանի արտադրող: Արաբները չունեն ռազմարդյունաբերություն, բայց գոնե այն,ինչը ռուսներն իրենց տալիս էին, ու հիմա տեխնիկական հնություն են, կարող են մեզ տալ մատչելի գներով, ինչպես «ՕՍԱ»-ները Հորդանանը տվեց: Թուրքերի մյուս դաշնակիցը Պակիստանն է, որը կես դարից ավելի մի մեծ թշնամի ունի՝ Հնդկաստանը: Հնդկաստանի հետ պետք է սերտացնել ռազմական համագործակցությունը: Իսրայելը բացահայտ թշնամի ունի այս տարածաշրջանում՝ Իրանը, որի հետ հիբրիդային պատերազմի մեջ է: Իրանն էլ ունի սպառազինություն: Իրանը հաստատ կգերադասի մեզ զինել, քան զորքով գալ մեզ պաշտպանել:Ուղղակի ինքը կասկածի մեջ կընկնի՝ տա՞ էդ զենքը, որը մենք հեշտությամբ կզիջենք թուրքին, թե չտա: Մենք պետք է մեր մարտունակությունը բարձրացնենք, եւ այդ ժամանակ հաստատ օգնողներ կհայտնվեն»,-ընդգծեց Վարդանովը:

Տպել
Ամենաշատ