News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

NEWS.am-ը Կառավարությունից տեղեկանում է, որ երկուստեք կարեւորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջեւ ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման եւ համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տպել
Ամենաշատ