News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 23-ին, ժամը 18:00-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։

NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 60 մետր գլորվել ձորը։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ