News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը, քանի որ դա կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, հայտնում է The Eastern Herald-ը։

Նշվում է, որ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել, թե ընդունելի է համարում արդյոք Սպիտակ տունը Թուրքիայի համար ապագայում նոր սերնդի F-35 կործանիչներ ստանալը։

Հայտնի է, որ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել Թուրքիային՝ կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում երկրի դիրքորոշման հետ՝ Բլինքենին ասելով, որ Թուրքիան արժանի չէ, որ իրեն F-16 վաճառեն։

Նշելով, որ Անկարան խախտում է այլ երկրի օդային տարածքը եւ մյուս երկրի տարածքային ջրերը, գնում է ռուսական զինտեխնիկա՝ խախտելով ԱՄՆ օրենսդրությունը, ավելի շատ իրավաբաններ եւ լրագրողներ ունի բանտերում, քան գրեթե ցանկացած այլ երկիր, եւ բանտարկում է իր հիմնական քաղաքական հակառակորդին հենց ընտրություններից առաջ, փորձում է ստիպել արգելափակել իր արտաքին մայրցամաքային շելֆում էներգակիրների հանքավայրերը հետազոտելու ԵՄ երկրի իրավունքը՝ նա հարցրել է Բլինքենին. «Ինչպե՞ս կբնութագրեիք նման երկիրը»:

«Կարծում եմ՝ ես նրան դժվար դաշնակից կկոչեի»,- պատասխանել է Բլինքենը:

«Այս երկիրը ես անվանում եմ Թուրքիա եւ... չեմ հավատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն F-16 վաճառեն։ Ես չգիտեմ, թե ինչ ազդանշաններ ենք մենք ուղարկում աշխարհին»,- պատասխանել է Մենենդեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ