News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է, թե ինչու են Boeing-ի աշխատակիցներն աշխատել երկրի առաջին դեմքի ներկա եւ ապագա ինքնաթիռներում՝ առանց անվտանգության վկայականների, որոնք անհրաժեշտ են հույժ գաղտնի օդանավերում աշխատելու համար, գրում է Wall Street Journal-ը։

Պենտագոնի եւ Boeing-ի ներկայացուցիչները նաեւ ուսումնասիրում են, թե որքան ժամանակ աշխատակիցներն անվտանգության վավերական քարտեր չեն ունեցել, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին:

Հաղորդվում է, որ անվտանգության համակարգում խախտումները առնչվել են Boeing-ի մոտ 250 աշխատակիցների, որոնք մուտք են ունեցել ԱՄՆ նախագահի կողմից ներկայումս օգտագործվող եւ Սան Անտոնիոյում մշակվող ինքնաթիռներ:

Boeing-ը Պենտագոնին մարտի 14-ին է տեղեկացրել անվտանգության համակարգում բացթողումների մասին, գրում է թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ