News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ 37 այլ երկրներ դիմել են ԵԱՀԿ Մոսկովյան մեխանիզմին՝ խնդրելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ) փորձագիտական առաքելություն ստեղծի՝ ուսումնասիրելու Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի շարունակական վատթարացումը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելի հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի կոչը հիմնված է ԵԱՀԿ Մոսկովյան մեխանիզմի առաքելության՝ 2020 թվականի նոյեմբեր ամսվա զեկույցի վրա, որում արձանագրվել են մարդու իրավունքների համակարգված խախտումներ եւ չարաշահումներ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների կեղծումից առաջ, այդ ընթացքում եւ դրանից հետո:

Զեկույցը կոչ է անում Լուկաշենկոյի ռեժիմին միջազգային չափանիշների հիման վրա կազմակերպել նոր, արդար նախագահական ընտրություններ, ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, համագործակցել քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ եւ ապահովել խախտումների համար պատասխանատվության ենթարկվելը:

«Այս նոր կոչը կստեղծի փորձագիտական առաքելություն՝ ուսումնասիրելու Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակը եւ 2020 թվականից ի վեր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից բելառուսական հասարակության բոլոր տարրերի դաժան ճնշման աճող ապացույցները, ինչպես նաեւ պնդումները լուրջ չարաշահումների մասին, որոնք կապված են Լուկաշենկոյի ռեժիմի մեղսակցության հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում»,-ասվուոմ է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն Բելառուսի իշխանություններին կոչ է արել լիարժեք համագործակցել փորձագիտական առաքելության հետ եւ աջակցել դրա աշխատանքին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ