News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Արեւելյան Սիրիայում օդային հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան ամերիկացի կապալառուի մահվան, հայտնել է Պենտագոնը:

Ավելի վաղ  ամերիկացի կապալառուն զոհվել էր, իսկ հինգ ամերիկացի զինծառայող եւ եւս մեկ ամերիկացի կապալառու վիրավորվել էին այն բանից հետո, երբ կամիկաձե անօդաչու  սարքը տեղական ժամանակով ժամը 13:38-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Էլ Հասակա քաղաքի շրջանում կոալիցիայի բազայի վրա հարվածել էր տեխնիկական սպասարկման օբյեկտին:

Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական հանրության գնահատականներով՝ անօդաչուն իրանական ծագում ունի:

«Նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին Սիրիայի արեւելքում ճշգրիտ հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբերի կողմից»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Օդային հարվածները հասցվել են ի պատասխան այսօրվա հարձակման եւ Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ վերջերս իրականացված հարձակումների, որոնք իրականացվել են ԻՀՊԿ-ի հետ կապված խմբավորումների կողմից»,-ասել է նա։

«Միացյալ Նահանգները ձեռնարկել է համաչափ եւ մտածված գործողություններ՝ ուղղված էսկալացիայի ռիսկի սահմանափակմանը եւ կորուստների նվազեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ինչպես հստակ հասկացրել է նախագահ Բայդենը, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար, եւ մենք միշտ կպատասխանենք՝ ընտրելով ժամանակն ու տեղը մեր հայեցողությամբ»,-ասել է Օսթինը:   

Երկու վիրավոր զինծառայողներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, եւս երեք զինծառայող եւ երկրորդ կապալառուն տարհանվել են Իրաքի կոալիցիայի բժշկական հաստատություններ, հայտնել են Պենտագոնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ