News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկայում երկու փուլով կգնանք ԿԳՄՍ նախարարության կառուցվածքային փոփոխությունների: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջին փուլով կգնանք ֆունկցիոնալ բաշխումների, երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես, բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ձեւավորմանը»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ աԱռաջիկայում ակտիվորեն թափուր տեղերն են համալրելու, որովհետեւ նախարարությունում բավականին մեծ թվով  թափուր տեղեր կան, այս պահին էլ բազմաթիվ մրցույթներ կան հայտարարված:

Ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքներին, Անդրեասյանն ասաց. «Հանրակրթության ոլորտում ամբողջացրել ենք հանրակրթության  կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը, կանոնադրությունները:

2023-ի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձեւաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը: Մասնավորապես, աշխատանքի մեթոդաբանություն ենք հստակեցրել, մենթոր դպրոցներ են առանձնացված ամբողջ հանրապետությունում 53 դպրոց: Այս դպրոցներին կցված են տվյալ տարածքի մյուս դպրոցները: Այս միջոցով վերապատրաստումներ ենք իրականացնելու սեպտեմբերին ընդռաջ, որ դպրոցները պատրաստ լինեն նոր չափորոշիչներին:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բարելավել ենք, այժմ հնարավորություն կունենան այդ գործընթացին մասնակցել նաեւ այն մարդիկ, որոնք բավարարում ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում: Մարտի 27-ից արդեն դիմումների ընդունումը կսկսվի: Երկու ամիս մարդիկ ժամանակ կունենան դիմելու:

Մենք ունենք նաեւ արտադպրոցական հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթաց: Մինչեւ ապրիլի 9-ը մարդիկ կարող են դիմումներ ներկայացնել: Մենք մարտի 9-ից ընդունում ենք նաեւ նախադպրոցական հաստատությունների մանկավարժների դիմումները՝ տարակարգի ստացման համար, որը 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս այս ոլորտի աշխատակիցներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ