News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, Իրանի Իսլամական հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել սպիտակ ցեմենտ: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները և  բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին`  ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության «Ալյանս-տերմինալ»:

Կատարվել է բեռնատար ավտոմեքենայի տեսազննում, ինչի արդյունքում, հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի և կցորդի վրա ՀՀ մաքսային մարմինների կողմից տեղադրված  2 ապահովման միջոցների միտումնավոր խախտման դեպք։ Մասնավորապես, կապարակնիքները հեռացնելու նպատակով կտրել են դրանց մաս կազմող մետաղալարերը, այնուհետև արարքը քողարկելու նպատակով մետաղալարերը սոսնձի միջոցով կրկին ամրացրել են կապարակնիքներին։ Քանի որ առաջացել են  հիմնավոր կասկածներ, որ սահմանահատումից հետո՝ մինչ Ժամանակավոր պահպանման պահեստ հասնելը, մեքենայում գտնվող  ապրանքները փոխարինվել են այլ ապրանքներով, տեղում կիրառվել է  նաև տեխնիկական միջոց` ռենտգեն սարք, որպեսզի տվյալները համեմատվեն  Մեղրիի անցակետից ստացված տվյալների հետ։ Պարզվել է՝ ավտոմեքենայի բեռն ամբողջությամբ փոխարինվել է այլ բեռով:

Տեղում կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն` մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 306-րդ, 307-րդ և 308-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածները ենթադրում են կապարակնիքների խախտում, առանց մաքսային մարմինների թույլտվության բեռների բեռնաթափման ու  բարձման գործողություն և բեռների օտարում: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքը որոշելու  համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը. Փրկարարները մասնատել են ծառը
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Ամենաշատ