News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, որն օրենքի պահանջն է. մենք ռուսական կողմի հետ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտության մասին:

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է եւ դա հայերենն է, ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի  հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ  մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը:

Դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձեւավորվել է, մենք ունենք  մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել: Ես այո, հնչեցրել եմ, որ մենք ունենք շատ լավ օրինակ, հայ-չինական դպրոցի մասով, որտեղ էլի ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծխ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք եւ ռուսական կողմին սա ներկայացրել ենք»,-ասաց Անդրեասյանը:

Նա շարունակեց, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:  Այստեղ նաեւ անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա եւս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները:

Մեր քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, սա օրենքի պահանջն է: Մենք այդ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ