News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մարտի 24-ին այցելել եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք պետք է արժանապատիվ կերպով մշտապես պատրաստ լինենք պաշտպանել մեր հայրենիքի ամեն միլիմետրը։ Ձեզնից լավ այդ ամենը լավ ոչ մեկը չի կարող պատկերացնել, քանզի հենց դուք եք այն առաջամարտիկները, որոնք ամենօրյա անքուն հերթապահությամբ իրականացնում են այս պատվավոր առաքելությունը եւ կոչումը։ Ուզում եմ ձեզ հաջողություն, անփորձանք հերթապահություն մաղթել եւ ասել, որ մենք ձեր թիկունքում ենք, ձեր թիկունքն ամուր է, եւ վստահ եմ, որ դուք էլ ձեր հերթին ամուր եք պահելու մեր հայրենիքի մեր հայրենիքի սահմանի ձեզ վստահված հատվածը»,- ասել է Պապիկյանը։

Տպել
Ամենաշատ