News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կարծում է, որ Թուրքիան պատրաստ է միանալ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, քանի որ տնտեսապես արդեն այնտեղ է:

«Թուրքիայի ժողովուրդը ոչ միայն պատրաստ է միանալ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, այլեւ գտնվում է Եվրասիայում։ Այսօր Թուրքիան ԱՄՆ-ի անուղղակի ուժերի դեմ զինված պայքար մղող երեք երկրներից մեկն է: Թուրքիան, Սիրիան եւ Ռուսաստանը զինված պայքար են մղում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։ Տնտեսապես Թուրքիան այժմ զարգանում է եվրասիական կլիմայական պայմաններում։ Թուրքիան եվրասիական է ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ տնտեսության եւ մշակույթի ոլորտներում»,-նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Փերինչեքն ավելի վաղ դիմում էր ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհուրդ՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Քաղաքական գործչին անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն հավաքել։

«Հայրենիք» կուսակցությունը ձախակողմյան շարժում է, որը կանգնած է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության կողքին, ունի հակաարեւմտյան եւ հակաամերիկյան ուղղվածություն։ Կուսակցությունն իրեն համարում է 1919 թվականին ստեղծված Աշխատավորների եւ գյուղացիների սոցիալիստական կուսակցության իրավահաջորդը։ Այն ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ազդեցիկ ուժ է երկրում, հատկապես շրջաններում։ Կուսակցության անդամներն այս պահին ավելի քան 50 հազար են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ