News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դուք ԿԳՄՍ նախարարության կողմից չեք գտնի որևէ նամակ, շրջաբերական, որով որևէ դպրոցի ասվել է, որ դադարեցնեն ռազմահայրենասիրական պարապմունքները։ Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«ՉՃի եղել նման գրություն, դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որ միտումնավոր տարածվեց՝ նպատակ ունենալով թիրախավորել և ձևավորել պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։

Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց գնալ, տեսնել՝ ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ, մեր աչքերի առաջ, մեր լռության կամ ոչ բավարար ձայնի առաջ, եւ լռել ուղղակի: Նման բան չի եղել, դպրոցներում բոլոր պարապմունքները ու խմբակները շարունակում են՝ ինչպես կարգն է:

Ինչ վերաբերում է փաստին, որը միտումնավոր խեղաթյուրվեց, դա վերաբերում էր մի բան, որ ռազմական բնոույթի, զինված բնույթի կազմավորումները չտեղակայվեն  ուսումնական հաստատությունների շենքերում, որովհետեւ դա առաջին հերթին վտանգ է ստեղծում ուսումնական հաստատության աշխատակիցների ու երեխաների համար։ Ու սա միջազգային հռչկագիր է, որին ՀՀ-ն միացել է 2017-ին, եւ որին չի միացել Ադրբեջանը, որպեսզի կարողանա տեղակայել եւ հետո հնարավոր իրավիճակներում մեղադրանքներ ուղղել, որ վնաս է պատճառվում ուսումնական հաստատություններին: Սա պարզ նորմ է՝ զինված մարդիկ չպետք է լինեն դպրոցներում: Եթե որեւէ մեկն այլ կերպ է կարծում, ես կարծում եմ՝ շատ լուրջ կարիք ունի հիմնավորել իր մոտեցումը»,-հայտարարեց նախարարը:

Տպել
Ամենաշատ