News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և ապացույցները կեղծելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինքնասպանության հակելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ
2023 թվականի հունիսի 8-ի կեսօրին սահմանապահ ոստիկանության աշխատակիցները..
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ…
«Ֆորդ Ֆոկուս»-ն ինքն է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել. ՔԿ-ն հայտնի վթարից տեսանյութ է հրապարակել
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ...
Ռուսաստանում սիդրով թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում է Արտյոմ Հայրապետյանը
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31․․․
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան
Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին...
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյան
Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն...
Ամենաշատ