News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր: Այս մասին, մարտի 23-ին, Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:

Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:

Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԳՄՍ նախարարն ԱՄՆ դեպանի հետ քննարկել է Հայաստանի գյուղերում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերը
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ…
Նոր որոշում. ԱՄՆ–ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում...
Դեպի բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ՀՀ-ն պայծառ կետ է տարածշրջանում. ԱՄՆ դեսպան
Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս անվտանգային...
Հայաստանի պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ. Արթուր Հովհաննիսյան
ԱՄՆ-ն բավականին շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ...
Խաղաղության կորպուս ծրագիրն էլ ավելի է ամրացրել հայ-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ դեսպան
Խաղաղության կորպուսը նպաստել է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացմանը....
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. Պետդեպի պաշտոնյա
Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում...
Ամենաշատ