Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները կվճարեն իրենց սադրիչ գործողությունների համար, գրում է Yonhap-ը:
«Հյուսիսային Կորեայի միջուկային զենքն օրեցօր կատարելագործվում է, նրանք հրթիռային սադրանքներ են իրականացնում աննախադեպ հաճախականությամբ»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ «Հյուսիսային Կորեան վճարի իր անխոհեմ սադրանքների համար»։
Հարավային Կորեայի առաջնորդի խոսքով՝ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագրի ֆոնին Սեուլը մտադիր է զգալիորեն ամրապնդել հարավկորեական «երեք առանցքների» համակարգը, որը ենթադրում է հակառակորդի հրթիռային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու պատրաստակամություն, հակառակորդի քաղաքական ղեկավարության ոչնչացման պլաններ եւ հակահրթիռային պաշտպանության միջոցները։ Նախագահը նաեւ հավելել է, որ Հյուսիսային Կորեան հետագայում եւս կամրապնդի ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը։