News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքերը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Մենք խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության աճող ագրեսիվ հռետորաբանությունը։ Նման հայտարարությունները, որոնք անտեսում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ աճող միջազգային ջանքերը, ծառայում են տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրմանը»,-ասել է նա։ Ըստ նրա՝ «փորձը ցույց է տվել, որ հայկական կողմը՝ նախքան ռազմական սադրանքներ իրականացնելը, սովորաբար նման զանգվածային ապատեղեկատվական արշավ է իրականացնում, որպեսզի պատասխանատվությունը գցի ադրբեջանական կողմի վրա»: Իսկ Ադրբեջանի հասցեին էթնիկ զտումների եւ ռազմական հռետորաբանության մեղադրանքներն ընդհանրապես «կեղծիք» են»։ «Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունը»,-եզրափակել է պաշտոնյան՝ ցուցադրելով գերազանց կարճ հիշողություն: Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում, ով է էթնիկ զտումներ նախապատրաստում եւ ով է սպառնում հարեւանի տարածքային ամբողջականությանը, ակնհայտ կերպով ցույց է տալիս մարտի 18-ին Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե ճանապարհներն անցնում ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք ինչպես Գորիս-Կապանի դեպքում.Թորոսյան
Նախ շատ կարեւոր է, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն...
Մեր շահերից է բխում սահմանազատումը սկսելը. Տարածքները պետք է փոխադարձաբար վերադարձվեն. Արսեն Թորոսյան
Առաջին անգամ չէ, որ մենք խոսում ենք սահմանազատման անհրաժեշտության...
Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային...
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար...
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին
Լրագրողների հարցին՝ ճշտող հարցին, եթե հայկական չեն, ապա ինչո՞ւ են հայկական...
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է…
Ամենաշատ