News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն էր մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին էր տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:

Երիտասարդը ներկայացվել էր նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արաբկիրի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մարտի 23-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել բյուրեղավանցի 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը: Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ քրգործով հիմնավորվել է 34 մլրդ դրամի վնաս. Նախկին պաշտոնյա չէ, բիզնեսմեն է. Սասուն Խաչատրյանն անուն չտվեց
Վերադարձվում են գումարներ. ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում…
Այ երբ կբերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ձեզնից ներողություն կխնդրեմ. Սասուն Խաչատրյան
Ես չեմ որոշում ում ինչ պաշտոնի նշանակել. Արտակ Պողոսյանը մասնակցել է...
Երևան-Դիլիջան ճանապարհին մեքենան ընկել է գետը եւ բախվել ծառին. վարորդի վիճակը ծանր է
Հունիսի 2-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Եղեգնաձորում խանութ է այրվում. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. Դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ
Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Քյարամյանը հրապարակավ ներողություն խնդրեց անչափահասին ծեծելու գործով իրավապահների գործողությունների համար
«Այնուամենայնիվ, որպեսզի հասկանալի լինի, ես կցանկանայի ներկայացնել ՔԿ-ի դիրքորոշումը, ինչպես նաեւ անձամբ իմ ․․․
Պակիստանում առեւանգել են հայտնի իրավապաշտպանին
Առեւանգվել է Ջիբրան Նասիրը...
Ամենաշատ