News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Տավուշում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մարզերում քաղաքացիները 24 ժամ տեսնում են ծառայության դուրս եկած շուրջ 550 պարեկների, որոնք նոր համազգեստով են, նոր սպառազինությամբ ու ծառայողական նոր մեքենաներով։ Հնգամսյա դասընթացներ անցած և ավարտական քննություններին լավագույն արդյունք ցուցաբերած ծառայողներն արդեն արձանագրել են հանցավորության դեմ պայքարի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղություններով տեսանելի աշխատանք։

Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները երկու ամսում բացահայտել են հանցագործության 28 դեպք. խուլիգանություններ, ավտոառևանգումներ, թմրամիջոցների և սառը զենքերի հայտնաբերման, գողության, մարդու առևանգման, կեղծ փաստաթղթերի, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքեր։ Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 10970 արձանագրություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրությունների թիվը 10389 էր։

Նույն ժամանակահատվածում պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի ծառայողները բացահայտել են հանցագործության 39 դեպք։ Գերակշիռ մասը թմրամիջոցների անօրինական շրջանառության, ապօրինի ծառահատումների դեպքեր են։ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են նաև զենք-զինամթերք, սառը զենքեր։ Նրանց միջոցառումներով հայտնաբերվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետության իրավապահների կողմից հետախուզվողներ։ Պարեկները երկու ամսում կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ 7479 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4237-ով ավելի։

Տավուշի պարեկները երկու ամսում բացահայտել են հանցագործության 22 դեպք, որոնցից 9-ը՝ ապօրինի ծառահատման, 1-ը՝ կաշառքի, իսկ մնացածը՝ զենք-զինամթերքի և սառը զենքի հայտնաբերման դեպքեր։ Երկու ամսում տարբեր իրավախախտումների համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 5149 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3459-ով ավելի։

Հունվարի 21-ից մարտի 21-ը հանցավորության դեմ ակտիվ պայքար են մղել նաև Արագածոտնի պարեկները։ Նրանք բացահայտել են մարմնական վնասվածք հասցնելու, ավտոառևանգման, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության 30 հանցագործություն։ Նրանք նույնպես հայտնաբերել են ապօրինի և սառը զենքեր։ Իսկ տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 6586 արձանագրություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրությունների թիվը 3700 էր։

Այսպիսով, երկու ամսում չորս մարզերի պարեկները բացահայտել են հանցագործության 119 դեպք և կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ 30184 արձանագրություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ