News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամբողջ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 457-ի: Նման տվյալներ է ներկայացրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը CNEWS հեռուստաալիքի եթերում։

«457 ձերբակալված ամբողջ Ֆրանսիայում։ Վիրավոր ոստիկանների թիվը 441 է»,-ասել է նա։

Նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ հրշեջներին բողոքի ակցիաներին իրենց կատարած աշխատանքի համար:

Կենսաթոշակային բարեփոխման դեմ համընդհանուր բողոքի իններորդ օրն անցկացվել է Ֆրանսիայի քաղաքներում։ Մայրաքաղաքում ցույցը, որը սկսվել է խաղաղ ճանապարհով, արագորեն վերածվել է ոստիկանության հետ ագրեսիվ տրամադրված երիտասարդների բախումների։ Ոստիկանության վրա շշեր, քարեր եւ ճայթրուկներ նետած խուլիգաններին ցրելու համար իրավապահները ստիպված են եղել բազմիցս արցունքաբեր գազ կիրառել։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության հաշվարկներով, ցուցարարների թվում եղել են 1,5 հազար խուլիգաններ, որոնցից շատերը հատուկ այդ օրը ժամանել են Փարիզի արվարձաններից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ