News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Trump Organization-ում ֆինանսական խարդախության գործով իրեն մեղադրանք առաջադրելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ երկրի համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա հարց է հնչեցրել, թե ով է այդ մարդը, որը կարող է մեղադրել երկրի նախկին ղեկավարին, որն ավելի շատ ձայն է ստացել, քան ցանկացած այլ ամերիկյան նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից առաջադրման առաջատար թեկնածուին։

Քաղաքական գործչի խոսքով՝ «բոլորին հայտնի է, որ ոչ մի հանցագործություն չի եղել»։

«Նաեւ, որ նման կեղծ մեղադրանքի հետեւանքով պոտենցիալ մահերն ու կործանումները կարող են աղետալի լինել մեր երկրի համար», - ասել է Թրամփը՝ նշելով, որ դա կարող է անել միայն «այլասերված հոգեկան հիվանդը, որն իսկապես ատում է ԱՄՆ-ն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ