News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Մենք երկու անգամ միջնորդություն ենք ներկայացրել, որ առերես հարցաքննություններ անցկացվեն Սիմոնյանի դեմ ցուցմունք տված մարդկանց հետ, անգամ հենց Սիմոնյանն է իր ցուցմունքում պահանջել, սակայն՝ ապարդյուն։ Դա օրենքի հստակ պահանջ է, երբ մեղադրյալի եւ այլ անձանց ցուցմունքներում լինում են հստակ հակասություններ, տեղի են ունենում առերես հարցաքննություններ, եթե դրանք չկան, ինձ թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել, որ նման մարդիկ ուղղակի չկան»,- ընդգծեց փաստաբան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկայի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել:

Այս գործով անցնում է 11 բուժաշխատող, որոնցից 8-ի ձերբակալման ժամկետը լրացել էր, եւ նրանք ազատ են արձակվել:

Երեւանի փոխքաղաքապետին կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Ամենաշատ