News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և  ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:

Ատամնաբուժարանի հին տարածքում այսօր կոսմետոլոգիական ծառայություններ են մատուցվում: Հարևանությամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կլինիկայում  ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ են մատուցվում, կան հյուրասենյակներ՝ նախատեսված կենտրոնում սպասարկվելու նպատակով արտերկրից ժամանած հյուրերի համար, և կոնֆերանս սրահ, որտեղ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև հիգիենայի ազատ դասեր դպրոցականների համար:

«ՍտոմԱրթ»-ի հիմնադիր Արմեն Ղազարյանի խոսքով՝ ծառայությունների պահանջարկը մեծ է, ինչով պայմանավորված կլինիկան ընդլայնման փուլում է:

Ստոմատոլոգիական կլինիկայի շինարարությունը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն, ի դեպ, ֆինանսավորել է նաև մասնագետի առաջին բիզնես ծրագիրը: Նրա խոսքով, Բանկն իր կողքին է եղել անգամ այն տարիներին, երբ այլ ֆինանսական կառույցներ չեն վստահել: Վստահության վրա հիմնված համագործակցությունը մտադիր է շարունակել նաև հետագայում:

Կոնվերս Բանկում նշում են, որ Բանկի հետ գործակցության շրջանակում կերտված նման հաջողությունների պատմությունները շատ են: Այսօր Բանկն առաջարկում է ՓՄՁ ֆինանսավորման մի շարք պրոդուկտներ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար՝ ապահովելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հնարավոր գրեթե բոլոր կարիքների բավարարման համար նախատեսված միջոցներ:

Բանկում այս տեսանկյունից առանձնացնում են ֆինանսավորման տեսանկյունից պարզ ու արագ «Կոնվերս-Ֆասթ»-ը: Այս պրոդուկտը հետաքրքիր է ոչ միայն նպատակայնության լայն շրջանակով, այլև մրցունակ տոկոսադրույքով և որոշումների կայացման արագությամբ:

Եվս մեկ առավելություն այն է, որ անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Ֆինանսավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:

Մանրամասներն՝ այստեղ, 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

1.1.jpg (192 KB)

1.2.jpg (191 KB)

1.3.jpg (173 KB)

6.jpg (243 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին...
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback
Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար...
«Սբերբանկ»-ն իր ապրանքանիշն է գրանցել Հայաստանում
Հայտը բավարարվել է հունվարին․․․
Դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս. ՀՀ ԿԲ նախագահ
Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով եւ սահմանվել 8,5 տոկոս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.0%...
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը...
Ամենաշատ