News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի բակում վիճաբանություն է առաջացել Երևանի 25-ամյա բնակիչ Լ.Ա.-ի և 31-ամյա բնակիչ Վազգեն Մարգարյանի միջև, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 25-ամյա երիտասարդին:

Իրեն ծեծի ենթարկելու համար վրեժ լուծելու շարժառիթով Վ.Մարգարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երիտասարդը հանդիպել է իր 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին և տեղեկացրել իր հանցավոր մտադրության մասին:

Վերջինս զանգահարել է երիտասարդին ծեծի ենթարկած անձին և նրանից տեղեկանալով, որ գտնվում է Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, այդ տեղեկատվությունը տրամադրել է 25-ամյա երիտասարդին, որից հետո միասին, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել են հիշյալ վայր: Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող՝ վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

Այնուհետև, 25-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը փոխանցել է իր հետ եկած ծանոթին՝ Լ.Ս.-ին, ով վերցնելով այն՝ ապօրինի պահել է իր մոտ և վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել՝ հրազենը փոխադրելով այլ վայր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրա 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ