News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի եւ նրա կնոջ առաջին պետական այցը Փարիզ կարող է խափանվել Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ կատաղի բողոքների պատճառով, հաղորդում է Sky News-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թագավորական ընտանիքի անդամների շփումները հանրության հետ կարող են կրճատվել, իսկ այցի ազդեցությունը կնվազի, ասվում է հոդվածում:

Քաղաքի փողոցներում կուտակվել է նաեւ մեծ քանակությամբ չհավաքված աղբ, ինչը նույնպես կարող է փչացնել թագավորի այցը։

Ֆրանսիայի արհմիությունն այս շաբաթ հայտարարել է, որ հասարակական շենքերի համար կարմիր գորգեր, կահույք եւ դրոշներ մատակարարող կազմակերպության անդամները արհամարհանքով կվերաբերվեն կիրակի օրը թագավորի պատվին կազմակերպված ընդունելությանը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի՝ Ֆրանսիա կատարած այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ճաշը, որը պետք է կայանար հաջորդ շաբաթ Վերսալում, տեղափոխվել է այլ վայր:

Ֆրանսիայի արհմիությունների ներկայացուցիչները սպառնացել են խափանել Կառլ III-ի ժամանումը՝ ցույց կազմակերպելով Վերսալյան պալատի մոտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ