News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին տեղափոխող ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո, գրում է Spiegel պարբերականը:

Պարբերականը հայտնում է, որ օդանավը ստիպված է եղել անցնել երկրորդ շրջան, քանի որ թռիչքուղին արգելափակել է մեկ այլ օդանավ։ 

Spiegel-ը նշում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից ժամանած Airbus A340-300-ը պետք է վայրէջք կատարեր Թբիլիսիում տեղական ժամանակով 23:00-ին, սակայն դա արել է 23:20-ին:

Պարբերականի տվյալներով՝ երկրորդ փորձի արդյունքում ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց խնդիրների։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ